Ֆրանսիական Դովիլ քաղաքում ավարտվում է «Մեծ ութնյակի» գագաթաժողովը: Պետությունների եւ կառավարությունների ղեկավարները այսօր քննարկելու են աֆրիկյան երկրներին օգնելու հարցը: Գագաթաժողովին հատուկ հրավիրվել են Նիգերիայի, Եթովպիայի, ՀԱՀ-ի, եւ Կոտ դ’Իվուարի առաջնորդներին:

Առաջին օրը Դովիլում ավարտվել է հայտնի ոստրեներով եւ սպիտակ գինով: Հյուրերի պատվին Սարկոզին ոչ պաշտոնական ընթրիք է տվել, պետությունների ղեկավարներին հրավիրել էին իրենց կանանց հետ: Ընթրիք առանց տեսախցիկների եւ լրագրողների համար մանրամասների:

Հատուկ ուշադրություն էր սեւեռվել Կարլա Բրունի-Սարկոզիի վրա: Ֆրանսիայի առաջին տիկինը ցուցադրել է իր փորիկը, հղիությունը արդեն հնարավոր չէ թաքցնել:

Մայիսի 26-ին գագաթաժողովում քննարկվել են Ճապոնիան եւ զանգվածային բողոքները արաբական երկրներում:

G8-ի անդամ են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան, Ռուսաստանն ու Ճապոնիան: