«Մեր մեջ այլեւս ջրբաժան է տեղի ունեցել»,- լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց «Միացում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի հետ ունեցած իրենց հարաբերություններին:

Նա հիշեցրեց, որ թեպետ համատեղ ձեռնարկումներում միշտ էլ աջակցել են Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց երբեք ՀԱԿ-ին չեն համարել կուռ մարմին, այլ այդ կառույցը դիտել են որպես նոր արժեքային համակարգ ձեւավորող մի դաշտ, որից, այնուամենայնիվ, երբեք դուրս չեն գա: