Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, բայց դա վերսկսելու շանտաժ է անում: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյանը:
«Ադրբեջանը ուռճացնում է հարցը»,- ասել է քաղաքագետը:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների երեկվա հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքը Շիրինյանը շրջանցել է` պատճառաբանելով, թե ծանոթ չէ տեքստի բնօրինակին, իսկ լրատվամիջոցներին չի վստահում: Նա նշել է հայկական կողմի երկու սխալները` Ադրբեջանի տարածքային աբողջականության ընդունումն ու ԼՂՀ անկախությունը չճանաչելը:
Շիրինյանը նշել է, թե առկա փաստաթղթերից եւ ոչ մեկում չի նշվում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետի, բացի հայերից եւ ադրբեջանցիներից ոչ ոք չի ցանկանում հակամարտության կարգավորումը: Չլուծված հակամարտությունը մեծ հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանը կառավարելու համար:




























