Երեւանի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ անհասկանալի եւ անմշակ է: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյանը:
Նրա խոսքով, Վրաստանը միշտ ձգտում է Հայաստանին պահել իր «գրպանում», որպեսզի օգտագործի: Շրջափակումը, որում գտնվում է Հայաստանը, ձեռնտու է Վրաստանին, ասել փորձագետը եւ հավելել, որ հայկական կողմը միջոցներ չի ձեռնարկում:
Քաղաքագետը նաեւ բացասական է համարում Ջավախքի շարունակական հայաթափումը:



























