«Ութնյակի» առաջնորդները ողջունել են բեն Լադենի ոչնչացման փաստը։
«Չնայած Ուսամա բեն Լադենի մահն այդ պայքարում զգալի քայլ է, սակայն մենք նախկինի նման զգուշանում ենք ահաբեկչական խմբավորումների կողմից հնարավոր սպառնալիքներից»,- ասված է Դովիլում կայացած G8-ի գագաթաժողովի դեկլարացիայում։
Նշենք, որ բեն Լադենը ամերիկացի հատուկջոկատայինների կողմից սպանվել էր մայիսի 2-ի գիշերը։ Նրա մարմինը հանձնվել էր Արաբական ծովին:




























