Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը մեկնաբանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ռոսաստանը վստահ է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն ավելին են, քան երբեւէ, ասել է Ռյաբկովը:

«Եթե համեմատենք «ութնյակի» վերջին գագաթաժողովների բոլոր բանաձեւերը, կարելի է միանշանակ եզրակացության հանգել` այսօր շանսերն ավելի շատ են: Մենք արդեն ոչ թե նոր հակամարտության շեմին են, այլ զգալիորեն մոտ կարգավորմանը»,- ասել է դիվանագետը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ռուսաստանի Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները մայիսի 26-ին «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում համատեղ հայտարարություն են ընդունել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: