Սանկտ Պետերբուրգի Զենիթի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին արգելել է Ռուսաստանի ազգային հավաքականի ավագ Անդրեյ Արշավինին մարզվել թիմի ֆուտբոլիստների հետ: Այսօր, մայիսի 27-ին Արշավինը Զենիթի մարզաբազայում անհատական ծրագրով առաջին մարզումն է անցկացրել: Նրան օգնել է Սպալետիի օգնականներից մեկը: Սպալետին նշել է, որ Արշավինի ներկայությունը կխանգարի թիմի խաղացողներին նախապատրաստվել Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի Սպարտակի հետ հանդիպմանը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հասանելի է
русский



























