Ֆուտոբլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի հարձակվող Յուրա Մովսիսյանը Sportbox.ru-ի հետ տեսահարցազրույցում պատմել է, թե ինչու է ընտրել Կրասնոդարը, ներկայացրել է ամերիկյան MLS-ի եւ ռուսական պրեմյեր-լիգայի տարբերությունները, խոսել է հունիսի 4-ին կայանալիք Ռուսաստան - Հայաստան հանդիպման մասին:

-Ես ԱՄՆ-ում հայտնվեցի, երբ 11, թե 12 տարեկան էին: Ընտանիքս որոշեց տեղափոխվել Լոս Անջելես: Ֆուտբոլային կարիերաս սկսվել է քոլեջի թիմում: Սկզբնական շրջանում ունեցել եմ բազմաթիվ մարզիչներ` ամերիկացի, մեքսիկացի, անգլիացի, եգիպտացի, բայց ես միշտ խաղացել եմ հարձակվողի դիրքում:  

Չորս տարի ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ մակարդակի վրա խաղալուց հետո որոշեցի ուժերս փորձել Եվրոպայում եւ ցանկանում եմ ապագայում հանդես գալ Հին Աշխարհի առաջատար ակումբներից մեկում: Կատարյալ տարբերակ կլիներ Լոնդոնի Արսենալը, քանի որ ես այդ թիմի մեծ երկրպագուն եմ: Միեւնույն ժամանակ իմ գլխավոր նպատակը օգնելն է Հայաստանի հավաքականին դուրս գալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Նաեւ յուրաքանչյուր ֆուտբոլիստի նման ցանկանում եմ հանդես գալ Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպայի լիգայում:

Կրասնոդար տեղափոխվելու մասին

Ես ընտրեցի Կրասնոդարը ակումբի նախագահի հետ զրուցելուց հետո: Մենք նրա հետ հավակնոտ մարդիկ ենք, թիմի առջեւ մեծ խնդիրներ են դրված: Այստեղ ես կարող են մշտապես խաղալ, իսկ Ռուսաստանի առաջնությունը բարձր մակարդակի մրցաշար է: Ինձ համար իդելական տեղ է: Ես արդեն խոսում եմ ռուսերեն, բայց մարդիկ ոչ միշտ են ինձ հասկանում: Չեմ կարծում, թե խնդիրներ կունենամ ռուսերեն սովորելու հետ:

MLS-ի, դանիական առաջնության եւ ռուսական պրեմյեր-լիգայի տարբերությունների մասին

ԱՄՆ-ում շեշտը դնում եմ ֆիզիկականի վրա, այնտեղ ֆուտբոլիստները շատ արագ են: Դանիայում գլխավորը խաղի մարտավարական պատկերն է: Ամեն ինչ հստակ է, մանրամասն ներկայացվում է քո դերը խաղադաշտում: Ռուսաստանում շատ ժամանակ չեմ անցկացրել, բայց արդեն կարող եմ ասել, որ բարձր տեխնիկայի եւ արագության առաջնություն է:

Հայաստանի հավաքականի մասին

Ես կարող էի հանդես գալ ԱՄՆ-ի ազգային հավաքականում, բայց ընտրեցի սրտով: Ես հայ եմ, եվ զգում էի, որ կարող եմ ուժեղացնել հավաքականը: Մենք լավ հնարավորություն ունենք առաջին անգամ դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Սակայն ես չեմ ուզում, որպեսզի բոլորը կենտրոնանան այս ընտրական մրցաշարի վրա: Մենք երիտասարդ հավակնորդ թիմ ունենք, որն ավելի ուժեղ կդառնա` փորձ ձեռք բերելով: Գլխավորը, որ մենք հավատում ենք մեր ուժերին: Հայկական ֆուտբոլը փոխվում է: Փոխվում է խաղացողների եւ երկրպագուների մենթալիտետը: Այժմ, դուրս գալով խաղադաշտ` մենք գիտենք, որ կարող ենք արդյունքի հասնել, հաջողությամբ կռվել մեր երկրի համար: Հայաստանի համար խաղալը մեծ պատիվ է: Այդ պատճառով յուրաքանչյուր խաղին մենք  տրվում ենք ամբողջությամբ:

Ռուսաստանի հետ հունիսի 4-ի հանդիպման մասին

Ինչպե՞ս մենք կարող ենք հաղթել Ռուսաստանին: Հեշտ: Ոչ-ոչ, իհարկե, իրականում, մեզ դժվար հանդիպում է սպասվում: Բայց ես վստահ եմ, որ լավ խաղ կանցկացնեմ եւ գիտեմ, թե ինչի հաշվին Հայաստանը կարող է հաջողության հասնել:

 Սիրելի խաղացողների մասին

Ես փորձում եմ հավասարվել Անրիին եւ Ռոնալդոյին: Իմ կարծիքով, բրազիլացին լավագույններից մեկն է ֆուտբոլի պատմության մեջ: Հնարավոր է, որ իմ խաղաոճը նման է Ալան Շիրերի խաղաոճին: Ինձ շատ են համեմատում այլ հարձակվողների հետ, բայց գլխավորը սեփական ոճ ունենալն է` Յուրա Մովսիսյանի խաղաոճ: