Վրաստանի ՆԳՆ տվյալներով, ստացված տեսանյութերը թույլ են տալիս պնդելու, որ երկրում զինված պետական հեղաշրջում է նախապատրաստվել:

Երկրի ՆԳՆ մամուլի քարտուղար Շոթա Ուտիաշվիլին հերքել է տեղեկություները, թե ձերբակալվածներ կան պետական հեղաշրջման մեղադրանքով: «Որեւէ մեկին նման մեղադրանք չի առաջադրվել, բայց հետաքննությունը շարունակվում է եւ արդեն կան նյութեր, որոնք ակնհայտորեն ապացուցում են նման դավադրությունը»,- ընդգծել  նա:

Վրացական լրատվամիջոցները դրանից անմիջապես հետո ցուցադրել են ռեստորաններից մեկում արված տեսագրությունը, որտեղ պատկերված են Նինո Բուրջանաձեն ու նրա ամուսինը` Բադրի Բիցաձեն մի խումբ պաշտոնաթող զինվորականների, այդ թվում` գեներալ Գիա Ուչավայի հետ:

Ուչավան ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել.

...Մայիսին մենք տեղեկություններ ստացանք կողմնակիցների թվի մասին, որը կազմում էր 3 հազար 582 մարդ: Փաստացի հիմնվել էր կիսառազմականացված կազմակերպություն, որի սպառազինության մեջ մտնում էին վահաններ եւ դրոշների ձողեր:

... Բադրի Բիցաձեն ասում էր, որ կարելի է պարսատիկներ սարքել, որոնցով երկաթե գնդիկներ կկրակեն եւ լուրջ վնասվածքներ կհասցնեն: Ակցիայից մեկ օր առաջ «Մոլոտովի կոկտեյլների» մասին տեղեկություններ կային, դրանք պետք է նետեին հեռուստաընկերության եւ Թբիլիսիի Սակրեբուլոյի վրա... Նաեւ անհրաժեշտության դեպքում մեքենաներ եւ տեխնիկա այրելու համար...

... Ակցիայի օրերին տարբեր խմբեր են հայտնվել...օրինակ, մի խմբին հանձնարարվել էր թալանել խանութներն, այրել մեքենաները: Տվյալներ կային, որ հրազենով զինված խումբ կա: