Փարիզում ընթացող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում պարտություն կրեց կանանց համաշխարհային դասակարգման առաջին համար դանիացի Կարոլինա Վոզնյացկին: Երրորդ շրջանում Վոզնյացկին ասպասելիորեն առանց լուրջ պայքարի պարտվեց 28-րդ համար, սլովակ Դանիելա Հանտուկովային: Հանդիպումը տեւեց 1 ժամ 13 րոպե եւ ավարտվեց 6:1, 6:3 հաշվով: Հանտուկովայի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Սվետլանա Կուզնեցովան: