Մայիսի 28-ին Լոնդոնում կայանալիք ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հաղթողը կստանա 126 միլիոն եվրո, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Հաշվարկը կատարել են Չեմպիոնների լիգայի հովանավոր MasterCard-ի մասնագետները: Գումարը կգոյանա մրցանակային հիմնադրամից, հեռուստահեռարձակման իրավունքի վաճառքից եւ հովանավորների վճարումներից: Պարտված թիմի եկամուտը կկազմի 73 միլիոն եվրո: Նախորդ տարվա եզրափակիչի համեմատ աճը կազմել է 17,5 միլիոն եվրո, ինչը պայմանավորված է Բարսելոնայի եւ Մանչեսթեր Յունայթեդի բրենդներով, հաղորդում է Վեդոմոստին:
Հասանելի է
русский


























