Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր Դոնեցկի Շախտյորի մամուլի ծառայության հարցման արդյունքում ակումբի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Յարոսլավ Ռակիցկին, որն ընդամենը 8 ձայնով առաջ է անցել Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանից: Հարցմանը մասնակցել են ակումբի կայքի այցելուները, ակումբի վետերաններն ու մարզական լրագրողները:

Հարցման արդյունքները.

Յարոսլավ Ռակիցկի          777      (31.32%)       
Հենրիխ Մխիթարյան         769      (31.00%)       
Վիլիան                           368      (14.83%)       
Դարիո Սրնա                   231      (9.31%)         
Անդրեյ Պյատով                123      (4.96%)         
Էդուարդո                       33        (1.33%)         
Վյաչեսլավ Շեւչուկ             33        (1.33%)         
Դուգլաս Կոստա                33        (1.33%)         
Լուիս Ադրիանո                 29        (1.17%)         
Ժադսոն                            20        (0.81%)