Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 8-ին, օրվա երկրորդ կեսին մեկնել է Քիշինեւ` մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Մոլդովայի մայրաքաղաքում նախատեսված են նաեւ Սերժ Սարգսյանի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Մոլդովայում տեղի կունենա նաեւ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան:




























