Էկոնոմիկայի նախարարության համար 2021թ․ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորման չափը կկազմի 18,4 միլիարդ դրամ, ինչը էականորեն չի տարբերվում ընթացիկ տարվա համար նախատեսված ֆինանսավորման չափից: Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 3-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային եւ Տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ընդ որում՝ նախարարության պահպանման ծախսերը կհասնեն 2,1 միլիարդ դրամի, ինչը մի փոքր ավելին է, քան 2020 թվականի ծավալները:
«Դա պայմանավորված է աշխատավարձերի բնական փոփոխությամբ, ինչը նախատեսված է օրենքով»,- պարզաբանեց նախարարը:




























