Այսօր, մայիսի 28-ին Լոնդոնի լեգենդար «Ուեմբլի» ստադիոնում կկայանա մրցաշրջանի գլխավոր ֆուտբոլային իրադարձությունը` եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Առաջին անգամ եզրափակիչ հանդիպումն անցկացվում է շաբաթ օրը: Նախկինում այն տեղի էր ունենում բացառապես չորեքշաբթի:

Բարսելոնան եւ Մանչեսթեր Յունայթեդը կփորձեն չորրորդ անգամ նվաճել Չեմպիոնների գավաթը: Կատալոնացիները վերադառնում են մի ստադիոն, որտեղ 1992 թվականին նվաճել են Չեմպիոնների առաջին գավաթը: Լեգենդար «Ուեմբլին» վերակառուցումից հետո դարձյալ ֆուտբոլային սրբատեղի է:

Բարսելոնա – Մանչեսթեր Յունայթեդ հանդիպումը երկու տարի առաջ Հռոմում կայացած եզրափակիչի կրկնությունն է: Այն ժամանակ Բարսելոնան հաղթեց 2:0 հաշվով: Հռոմեական եզրափակիչը հեռուստադիտողների քանակով առաջին անգամ գերազանցեց ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչը` Սուպերբոլը: 109 միլիոն հեռուստադիտող ամբողջ աշխարհում հետեւեց այդ խաղի հեռարձակմանը: Այս անգամ սպասվում է առնվազն ցուցանիշի կրկնություն: 2009-ին Ֆերգյուսոնն առաջին անգամ պարտվեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Դրանից առաջ, երեք անգամ նա հաղթանակած էր դուրս եկել փորձությունից: Ակումբները Լոնդոնում են չորրորդ տիտղոսի համար:

Բարսելոնա – Մանչեսթեր Յունայթեդ

Թիմերի հնարավոր կազմերը

«Բարսելոնա». Վալդես – Ալվեշ, Պիկե, Մասկերանո, Պույոլ – Բուսկետս, Չավի, Ինյեստա – Մեսի, Վիլյա, Պեդրո

«Մանչեսթեր Յունայթեդ». Վան դեր Սար – Ֆաբիո, Վիդիչ, Ֆերդինանդ, Էվրա – Վալենսիա, Գիգզ, Քերիք, Պարկ – Ռունի, Էրնանդես

Բուքմեքերների կանխատեսումը

Bwin
1.95 – 3.5 – 3.5