Ավստրիան նախատեսում է մոտ 2 մլրդ եվրո հատկացնել բիզնեսին օգնելու համար, որ փոխհատուցի կորոնավիրուսի պատճառով մտցված լոքդաունի ժամանակ հարկադիր փակված ընկերությունների շրջանառության մեծ մասը։ Այս մասին հայտաարել է երկրի ֆինանսների նախարար Գերնոտ Բլումելը։

«Ծախսերը կկազմեն շուրջ 1,5-ից մինչեւ 2 մլրդ եվրո»,- հայտարարել է Բլումելը մամուլի ասուլիսի ժամանակ։

Մինչեւ ամսվա վերջ ռեստորանները, բարերը եւ սրճարանները փակ են եւ միայն սնունդի առաքման ծառայություն են մատուցում։

Փակ են նաեւ թատրոնները, մարզադահլիճները եւ թանգարանները։