Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Բարսելոնայից 1:3 հաշվով կրած պարտությունից հետո Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարարել է, որ իրենք պարտվել են ֆանտաստիկ թիմի, սակայն սպասում էր, իր թիմն ավելի լավ կխաղա: Ֆերգյուսոնը նշել է, որ այսօրվա Բարսելոնան երբեւէ իրեն բախված լավագույն թիմն է:
Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր թիմին հաջողվեց վերահսկել գնդակը: Դա էլ դարձավ հաջողության գրավականը:



























