Մոսկվայում մեկնարկել է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի Մեծ Սաղավարտի հերթական մրցաշարը: Հայաստանի երեք ներկայացուցիչները մեդալի համար պակքարին միջամտել չկարողացան:

60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը երկու հաղթանակներից հետո երրորդ գոտեմարտում պարտվեց ապագա արծաթե մեդալակիր ֆրանսիացի Սոֆիանե Միլոուսին եւ վերջնական արձանագրությունում եւս երեք ձյուդոիստների հետ բաժանեց 5-րդ տեղը: 66 կգ քաշային Արմեն Նազարյանը պարտություն կրեց երկրորդ գոտեմարտում եւ նույնպես բաժանեց 5-րդ տեղը: 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը հենց առաջին գոտեմարտում պարտվեց բրազիլացի Սարա Մենեզեշին: