Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ տարած հաղթանակը Բարսելոնային բերեց եվրոպական  չեմպիոնների չորրորդ գավաթը: Եւս ինը գավաթ ունի Ռեալը: Իսպանիան 13 գավաթով շրջանցեց Իտալիային, որի թիմերը 12 անգամ են դարձել Եվրոպայի ակումբային չեմպիոն: Յոթ անգամ հաղթել է Միլանը, երեք անգամ` Ինտերը, երկու անգամ` Յուվենտուսը:

Երրորդ տեղում անգլիական թիմերն են: Լիվերպուլը գավաթը նվաճել է հինգ անգամ, Մանչեսթեր Յունայթեդը` երեք անգամ: Երկու անգամ հաղթել է Նոթինհեմ Ֆորեսթը, մեկ անգամ` Աստոն Վիլան: