Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնության 6-րդ փուլի` Մոնակոյի Մեծ մրցանակի ավարտից յոթ շրջան առաջ բախվել են Տորո Ռոսո թիմի արշավորդներ Ալգերսուարիի, Բուեմիի եւ Լոթուս-Ռենոյի արշավորդ Վիտալի Պետրովի բոլիդները: Վնասվել են նաեւ Հեմիլթոնի եւ Սուտիլի մեքենաները: Ռուսաստանցուց բացի ոչ ոք չի տուժել: Պետրովը միայն բժիշկների օգնությամբ է դուրս բերվել բոլիդից եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նա խուսափել է լուրջ վնասվածքներից:
72-րդ շրջանում ընդհատված եւ 20 րոպե ընդմիջումից հետո վերսկսված ավտոարշավում հաղթել է Ռեդ Բուլի արշավորդ Սեբաստիան Ֆետելը:
Մոնակոյի Մեծ մրցանակ
1. Սեբաստիան Ֆետել (Ռեդ Բուլ) - 1:16,267
2. Ֆերնանդո Ալոնսո (Ֆերարի) + 1,1
3. Ջենսոն Բատոն (Մաքլարեն) + 2,3
Ընդհանուր հաշվարկ
1.Ֆետել (Ռեդ Բուլ) 143
2.Հեմիլթոն (Մաքլարեն) 85
3.Ուեբեր (Ռեդ Բուլ) 79




























