Բյուջետային փոխանցումները 94.2 տոկոս են կազմում: Դրանք հիմնականում նպաստներն ու կենսաթոշակներմ են: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ առողջապահական եւ սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Ընդ որում, ըստ նրա, նոր ծրագրեր եւ նոր միջոցառումներ նախատեսված չեն:
«Չնայած ֆինանսական դժվարություններին` ծրագրերի կրճատում կամ կասեցում չի լինի»,- ասաց Բաթոյանը:




























