Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Բարսելոնան» եւ «Մանչեստեր Յունայթեդը» պայքարում էին ոչ միայն եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենապատվավոր գավաթի, այլեւ վիթխարի ֆինանսական օգուտների համար:  Ներկայում եվրոպական լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է եզրափակիչի ֆինանսական կողմը:

Համարվում է, որ 2011 թ. եզրափակիչի ամենաեկամտաբերն է բոլոր նախորդների համեմատ: Ըստ MasterCard-տվյալների` 2 թիմերի շահումային ֆոնդը կազմել է 200 մլն եվրո, որից 126 մլն եվրոն բաժին հասավ «Բարսելոնային», իսկ 73 մլն եվրոն` «Մանչեստեր Յունայթեդին»:

Ընդհանուր առմամբ` Չեմպիոնների լիգա-2011-ի տնտեսական արդյունքը գնահատվում է 369 մլն եվրո, որը 17.5 մլն եվրոյով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Մասնավորապես` Լոնդոնի (որպես կազմակերպիչ քաղաք) եկամուտը կազմել է 52 մլն եվրո, իսկ եվրոպական սպորտային ինդուստրիայի եկամուտները` 100 մլն եվրո: