Հռոմի Օլիմպիական ստադիոնում կայացավ ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչը: Միլանի Ինտերը 3:1 հաշվով առավելության հասավ Պալերմոյի նկատմամբ: Ինտերի գլխավոր մարզիչ բրազիլացի Լեոնարդոն նվաճեց իր առաջին մարզչական տիտղոսը: Ինտերը հաղթեց Էտո`Օ-ի դուբլի եւ Միլիտոյի գոլի շնորհիվ: