2020 թվականին ոչ վիրուսային հիվանդությունների դեպքում բուժօգնության ցուցաբերման հարցով ծրագրերի ֆինանսավորումը կավելանա՝ 13,7 մլրդ դրամից հասնելով մինչեւ 15,8 մլրդ դրամ 2021 թվականին: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ աննշան ավելացել են շտապ բուժօգնության ցուցաբերման ծառայությունների ծախսերը՝ 4,3 մլրդ դրամից հասնելով մինչեւ 5 մլրդ դրամի:

«Ընդ որում, «Մոր եւ մանկան առողջություն» ծրագրի բյուջեն կկրճատվի եւ կկազմի 19,1 մլրդ դրամ՝ 20,4 մլրդ դրամի փոխարեն 2020-ին, ինչը կապված է այլ բյուջետային ծրագրերի մասով ծառայությունների վերաբաշխման հետ»,-ասաց Թորոսյանը:

Նախարարը նաեւ հայտնեց, որ վիրուսային հիվանդությունների կանխարգելման ծրագրի մասով կա որոշակի նվազեցումը, ինչը կապված է այն բանի հետ, որ մի շարք հիվանդություններ դարձել են ավելի կառավարելի, եւ անհրաժեշտություն չկա հոսպիտալացնել քաղաքացիներին:

Բացի այդ, շահառուների թվի մեծացման հետ կապված ավելացել է նաեւ դեղորայքի ապահովման հարցով ծրագրերի բյուջեն: Այն կավելանա՝ 2021-ին 3,3 մլրդ դրամից հասնելով մինչեւ 3,5 մլրդ դրամ:

Ընդ որում, Թորոսյանն ընդգծեց, որ ԱՆ գործառնական ծախսերը մնում են նույն մակարդակի վրա՝ 951,9 մլն դրամ: