Չեմպիոնների լիգայի չորրորդ գավաթը նվաճած Բարսելոնան վերադարձել է Կատալոնիա եւ արժանացել է համաժողովրդական ցնծության: Բարսելոնայի փողոցներում հարյուր հազարավոր մարդիկ են դիմավորել Եվրոպայի ակումբային չեմպիոններին: Ոչ մի ազատ տեղ չի եղել «Կամպ Նոու» ստադիոնում: Բարսելոնան երկրպագուներին է ներկայացրել Չեմպիոնների գավաթը: