Մալանեզիայում գտնվող Վանուատու արշիպելագում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը համավարակի սկզբից ի վեր, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով ավստրալիական ԶԼՄ-ները:

Վանուատուի առողջապահության նախարարությունը նշել է, որ հիվանդը 23-ամյա մի երիտասարդ է, ով վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից: Այժմ նա կարանտինի մեջ է:

Վանուատուի իշխանությունները համավարակի պատճառով փակել էին իրենց սահմաններն այս տարվա մարտին եւ միայն վերջերս էին թույլատրել թռիչքները` քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար:

Վանուատու հանրապետությունը գտնվում է արշիպելագի ավելի քան 80 կղզիների վրա` շուրջ 270 հազար մարդ ընդհանուր բնակչությամբ: