Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարումների եւ պահպանման հարցով ծրագիր են մշակում, հաղորդում է DW-ը:
Գերմանիայի իշխանությունները ծրագրում են նաեւ փորձագետների խումբ ձեւավորել այնպիսի հաստատությունների բնակիչների եւ անձնակազմի համար, ինչպիսին ծերատունն է:
Առավել հեռանկարային պատվաստանյութը պահանջում է սարքավորումներ, որոնք պահպանում են Ցելսիուսի սանդղակով -70 ջերմաստիճան:
Ամենաբարդ հարցը վերաբերում է նրան, թե ով պետք է պատվաստվի առաջինը: Այդ խնդրի լուծման համար իշխանությունները պետք է քննարկեն առաջնահերթությունները: Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հայտարարել է, որ յուրաքանչյուր անձի պատվաստման համար կարող են ամիսներ պահանջվել:





























