Ազատության հրապարակից ոստիկանները փորձեցին  բերման ենթարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանին։ Նրան մի խումբ ոստիկաններ նախ տեղափոխեցին ոստիկանական հատուկ մեքենա, ապա րոպեներ անց բաց թողեցին։

«Սա ակնհայտ Արցախի հանձնման հետ կապված գործողություններ են, փորձում են վախեցնել, լռեցնել։ Ես չեմ լինելու հանձնողնրի շարքում, կռվելու եմ մինչև վերջ։ Դուք հասկանո՞ւմ եք՝ տվել են։ Չկա այլևս այն ինչ ունեինք, ու հլը նագլիություն է ունենում ու արդարանում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Ազատության հրապարակում իրավիճակը մի պահ լարվեց, ոստիկանները փորձում էին խանգարել, որպեսզի քաղաքական գործիչները ելույթ ունենան։

«Մեզ ձերբակալել չի ստացվի, ես չեմ ուզում ամոթով ապրել։ Մեզ բերեցին ամոթի դուռը։ Մեղրին դեպի Նախիջևան ճանապարհը նվեր տվեցին, հիմա էլ ամեն 15 րոպեն արդարանում են, բոլորն ըստ իրեն՝ մեղավոր են, բացի իրենից։ Հողերը հանձնեցին այս իշխանությունը»,- հայատարարեց Արման Աբովյանը։

«Նիկոլ, դավաճան» վանկարկումներով հավաքի մասնակիցները աջակցեցին Արման Աբովյանին։

ԲՀԿ քարտուղարը հիշեցրեց, թե նախկինում ինչ էր հայտարարում Նիկոլ Փաշինյանը կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի շուրջ։

«Ասում էիր՝ լուծումը պիտի ընդունելի լինի  Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի համար, սա նկատի ունեի՞ր, արա։ Ժողովուրդ, չկոտրվեք, չհանձնվեք, վիզներս ծուռ չենք ապրելու»,- հավելեց նա։