Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի հունիսի 7-ին կայանալիք 2013թ. Եվրոպայի առաջնության Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) հավաքականի հետ ընտրական հանդիպմանը, որը տեղի կունենա «Հանրապետական» ստադիոնում, ժամը 20:00-ին:
Հունիսի 1-ից 6-ը թիմը կանցկացնի ուսումնամարզական հավաք Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Դարպասապահներ
Արսեն Պետրոսյան «Փյունիկ»
Կարեն Իսրաելյան «Փյունիկ»

Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան «Բանանց»
Ալեն Համբարձումյան «Գանձասար»
Գրիշա Խաչատրյան «Բանանց»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Անդրանիկ Ոսկանյան «Միկա»
Գագիկ Դաղբաշյան «Բանանց»
Արգիշտի Պետրոսյան «Բանանց»

Կիսապաշտպաններ
Գագիկ Պողոսյան «Փյունիկ»
Մասիս Ոսկանյան «Ռոզելար» Բելգիա
Սարգիս Կարապետյան «Բանանց»
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»
Վալտեր Պողոսյան «Բանանց»
Արտակ Ալեքսանյան «Փյունիկ»
Բենիկ Հովհաննիսյան «Բանանց»
Էդգար Մալաքյան «Փյունիկ»

Հարձակվողներ
Գեւորգ Բադալյան «Բանիկ Մոստ» (Չեխիա)
Հովհաննես Հովհաննիսյան «Փյունիկ»
Գեւորգ Կարապետյան «Արարատ»

Մարզումների ծրագիրը.

01.05.11 մարզում «բաց» 19:00
02.05.11 մարզում «փակ» 19:00
03.05.11 մարզում «փակ» 19:00
05.05.11 մարզում «Հանրապետական» ստադիոն «փակ» 19:00
06.05.11 մարզում «փակ» 19:00
06.05.11 մարզում «փակ» 19:00
07.05.11 խաղ Հայաստան-Չեռնոգորիա 20:00