Հադրութ քաղաքի բնակիչները դիմել են միջազգային հանրությանը իրենց հայրենիք վերադառնալու պահանջով:
«Ես դիմում եմ միջազգային հանրությանը: Ես Հադրութից եմ, Հադրութը միշտ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մաս է եղել, հայերը միշտ ապրել են Հադրութում, Հադրութն Արցախի մի մասն է, մենք ուզում ենք վերադառնալ մեր տները, մենք դրա իրավունքն ունենք: Մենք խնդրում եւ պահանջում ենք վերադառնալ հայրենիք` մեր տուն: Մենք խնդրում ենք ձեզ մենակ չթողնել մեզ այս անարդարության դեմ: Մի զրկեք մեզ մեր հողում մեր երեխաներին դաստիարակելու իրավունքից: Մենք չենք ուզում օտարության մեջ ապրել: Մենք չենք ցանկանում, որպեսզի հայ ժողովուրդը ցրվի աշխարհով մեկ, ինչպես դա եղավ 1915 թվականին»,- գրել է Հադրութի բնակիչ Վերոնիկա Սաֆարյանը Facebook սոցիալական ցանցում:
Հադրութի մեկ այլ բնակչուհի Սուսաննա Գեւորգյանը եւս ուղերձ է հրապարակել.
«Ես դիմում եմ ամբողջ աշխարհին...
Ես Հադրութի բնակիչ եմ, որը երբեք չի պատկանել Ադրբեջանին, իսկ հիմա Հայաստանի վարչապետի` այդ շան որդու որոշմամբ նվիրվել է նրանց: Մենք պահանջում ենք մեր հողերը, տները, հայրենի քաղաքը: Թող աշխարհը լսի մեզ եւ արձագանքի»:




























