Իտալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոնը` երկիրը դարձնելով աշխարհում COVID-19-ից առավել տուժած տասը երկրներից մեկը, հայտնում է Reuters-ը:

Չորեքշաբթի Իտալիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 32 961 դեպքի մասին: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1.028 միլիոն մարդու:

Ընդ որում, Իտալիայում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 42 953 մարդ:

Reuters գործակալության փոխանցմամբ` աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է COVID-19-ով վարակման բոլոր դեպքերի երկու երրորդից ավելին:

Այս ցուցակը գլխավորում են Միացյալ Նահանգները: Կորոնավիրուսից առավել տուժած տասնյակում հայտնված եվրոպական երկրների շարքում, Իտալիայից բացի, Ռուսաստանն է, Ֆրանսիան, Իսպանիան եւ Միացյալ Թագավորությունը: