Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի թիմի հետ կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը նախապատրաստվելու համար թիմ է հրավիրել եւս երկու ֆուտբոլիստների: Առաջին անգամ ազգային հավաքականի հրավեր են ստացել Մոսկվայի Սպարտակի կիսապաշտպան Ալեքսանդր Շեշուկովը եւ Կազանի Ռուբինի կիսապաշտպան Ալեքսանդր Ռյազանցեւը, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը: