Ծայրահեղ հազվագյուտ վարդագույն ռուսական ադամանդը Շվեյցարիայում աճուրդի ընթացքում վաճառվել է 26.6 միլիոն դոլարով, հայտնում է BBC-ն:
14.8 կարատանոց ադամանդը, որը ստացել է «Վարդի ոգին» անվանումը, ամենամեծն է իր տեսակի մեջ, որը աճուրդի էր հանվել, քանի որ բոլոր վարդագույն ադամանդների 99 տոկոսը 10 կարատից պակաս է:
Ադամանդի գինը Ժնեւի Sotheby's աճուրդին ապահովել են դրա չափը, ինչպես նաեւ գույնը եւ անթերի ներքին կառուցվածքը:
«Վարդի ոգին» առանձնացվել էր էր 2017 թվականին Ռուսաստանում հայտնաբերված չմշակված ադամանդից:
Չմշակված ադամանդը ստացել է Նիժինսկի անվանումը` բալետի` ծագումով լեհ ռուս արտիստի եւ պարուսույցի պատվին:





























