Սահմանային Սյուդադ Խուարես քաղաքի իրավապահ մարմինները հայտարարել են հոկտեմբերի 29-ին հեռուստահաղորդավարի սպանության գործով նարկոկարտելի երկու անդամի ձերբակալման մասին, հաղորդում է Associated Press-ը:

Իր հերթին, Չիհուահուայի նահանգապետ Խավիեր Կորալը պնդում է, որ հաղորդավարի սպանությունը կապված չէ նրա մասնագիտական ​​գործունեության հետ:

Կասկածյալները Artistas Asesinos նարկոկարտելի անդամներ են եւ կապված են նաեւ այլ սպանությունների հետ, ասել է նա: Նահանգապետը պնդում է, որ հեռուստահաղորդավար Արտուրո Ալբա Մեդինան սխալմամբ է սպանվել, քանի որ մարդասպանները նրան շփոթել են իրենց մրցակցի հետ:

Ձերբակալված կասկածյալները նոյեմբերի 10-ին զենքով, ֆենտանիլով եւ մետամֆետամինով բերման ենթարկված հինգ անձանց թվում էին: Հետագայում անցկացված հետաքննությունները նրանց կապել էր սպանության հետ:

Ըստ պետական ​​իշխանությունների` կասկածյալներն իրենց ցուցմունքում նշել են, որ սպանության պահին զոհը եղել է այգում, եւ նրանք նրա ավտոմեքենան շփոթել են ուրիշի ավտոմեքենայի հետ: