Բրիտանական ոստիկանությունը փնտրում է գողերին, ովքեր 6.6 միլիոն դոլար արժողությամբ Apple արտադրանք են գողացել, հաղորդում է Reuters-ը:

Գողերը թալանել են Apple-ի արտադրանքը տեղափոխող բեռնատարը Նորթհեմփթոնշիրում M1 ավտոճանապարհի վրա, կապկպել են վարորդին եւ անվտանգության աշխատակցին, իսկ բեռնատարն առեւանգել են:

Ոստիկանությունը հայտնել է, որ ցանկանում է խոսել «յուրաքանչյուրի հետ, ում անսովոր պայմաններում կարող էին Apple-ի ցանկացած արտադրանք առաջարկել, կամ ով գիտի ցանկացած մեկին, ով ցածր գներով այդպիսի ապրանքներ է վաճառում»: