Մայիսի 29-ին Անդրեյ Արշավինի 30-ամյակն է եղել, սակայն Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները խաղընկերոջը ոչինչ չեն նվիրել: Թիմի մյուս հարձակվող Ռոման Պավլյուչենկոն հայտարարել է, որ Արշավինին կնվիրեն Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակը: Պավլյուչենկոն նշել է, որ թիմի հիմնական կազմում հայտնվելու համար կանի հնարավոր ամեն ինչ մարզումների ժամանակ, սակայն Ադվոկատի հետ այդ հարցը չի քննարկել, գրում է Gazeta.ru-ն: