Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Փոլ Սքոուլզը որոշել է ավարտել ֆուտբոլիստի կարիերան եւ ընդգրկվել է ակումբի մարզչական կազմում:

36-ամյա կիսապաշտպանն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն Մանչեսթեր Յունայթեդում եւ 1994 թվականից ակումբի կազմում անցկացրել է 674 հանդիպում, խփել 150 գնդակ:

Սքոուլզը նաեւ 66 խաղ է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում եւ դարձել է 14 գոլի հեղինակ: