Թուրքիայում Ռազմական ակադեմիայի հրամանատար, գեներալ Բիլգին Բալանլին, ով ձերբակալվել է մայիսի 30-ին պետական հեղաշրջաման փորձի հետաքննության շրջանակում, մայիսի  31-ին հոսպիտալացվել  է ռազմաբժշկական «Գյուլհանե» ակադեմիա` արյան բարձր ճնշման պատճառով: Այդ մասին հաղորդում է  թուրքական  «Today’s Zaman»-ը:

Նշվում է, որ գեներալի հոսպիտալացումը «Գյուլհանե» ակադեմիա հիշեցնում է ավելի վաղ դեպքերը, երբ կալանավորված մյուս սպաներն իրենց ձերբակալությունից հետո հոսպիտալացվում էին:  Հեղաշրջման փորձի մեջ շատ կասկածվողներ հայտնվել են հենց այդ բժշկական հաստատությունում եւ այլեւս չեն վարադարձել բանտ` այդ կերպ խուսափելով դատաքննությունից: