Հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրոպայի առաջնության Ռուսաստան – Հայաստան ընտրական հանդիպման վերաբերյալ միջազգային բուքմեքերների դիրքորոշումը հստակ է` Հայաստանի հավաքականը հաղթելու ոչ մի շանս չունի: Մի քանի օր առաջ Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը 20-ի սահմաններում էր: Խաղից չորս օր առաջ Հայաստանի հաղթանակի հնարավորությունների գնահատականներում որոշակի լավատեսություն է նկատվում` իջնելով մինչեւ 11.00-15.00 գործակցի սահմանները:
Ոչ ոքիի գործակիցը տատանվում է 5.00-6.00 սահամններում, իսկ ռուսների հաղթանակին ոչ ոք չի կասկածում` խաղադրույքներն ընդունվում են 1.14-1.22 գործակցով:



























