Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը: Առաջատարը գոլֆի ամերիկացի վարպետ Թայգեր Վուդսն է, որը նախորդ տարի վաստակել է 75 միլիոն դոլար: Երկրորդ եւ երրորդ տեղերում են ամերիկացի բասկետբոլիստներ Կոբի Բրայանտն ու Լեբրոն Ջեյմսը: Բրայանտի եկամուտը կազմել է 54 միլիոն դոլար, իսկ Ջեյմսինը` 48 միլիոն դոլար:
Տասնյակում են նաեւ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը` 47 միլիոն, ամերիկացի գոլֆիստ Ֆիլ Միքելսոնը` 46,5 միլիոն, անգլիացի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը` 40 միլիոն, պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն` 38 միլիոն, ամերիկացի բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը` 35 միլիոն, գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը` 34 միլիոն եւ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին` 32,3 միլիոն դոլար:
2010 թվականին Forbes-ի ցուցակի 50 մարզիկները միասին վաստակել են 1,4 միլիարդ դոլար կամ յուրաքանչյուրը` ամսական միջինը 28 միլիոն դոլար:



























