Այսօր, հունիսի 1-ին Ցյուրիխում մեկնարկել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը, որը կանցկացնի կազմակերպության նախագահի ընտրությունը: Միակ թեկնածուն ՖԻՖԱ-ի գործող նախագահ Զեպ Բլատերն է, որը չորրորդ ժամկետին է հավակնում:
Կոնգրեսի մասնակիցներն առավոտյան դեմ են քվեարկել Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Դեւիդ Բերնշտեյնի նախաձեռնությանը: Անգլիացիները պահանջում էին հետաձգել քվեարկությունը մինչեւ չլինի այլընտրանքային թեկնածու: Նախաձեռնությանը դեմ են քվեարկել 172 պատվիրակներ, 17-ը կողմ են եղել, 17-ը` ձեռնպահ, հաղորդում է AP-ն:



























