ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստան կատարելիք իր այցի ընթացքում: մտադիր է այցելել Կազան (Թաթարստան) Ինչպես հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Իեն Քելլին, Թաթարստան կատարելիք այցի նպատակն է բանակցություններ վարել ղեկավարության եւ կրոնական առաջնորդների հետ:
Նրա խոսքերով, Քլինթոնը «ցանկանում է տեսնել ինչ-որ մի քաղաք՝ օղակաձեւ ավտոճանապարհից անդին»: Նա հավելել է, թե Կազանը հարմար է այդ այցի համար, քանի որ ցուցադրում է Ռուսաստանի միջէթնիկական բաղկացուցիչը: Ինչպես հայտնի է դարձել ԱՄՆ Պետրքատուղարության կայքում տեղադրված հաղորդագրությունից, պետքարտուղարին հետաքրքրել է «հանդուրժողականության եւ միջկրոնական հաղորդակցության ոլորտներում Կազանի փորձը»:
Քլինթոնի այցը նախատեսված է հոկտեմբերի 12-14-ը:
Միեւնույն ժամանակ Քլինթոնի ծրագրերը ոչ միանշանակ են ընդունվել ռուսաստանյան շրջանակներում: Կարծիք է հնչել, թե իր այցով ԱՄՆ պետքարտուղարը ցանկանում է ընդգծել իր ուշադրությունը Թաթարստանի եւ ընդհանրապես երկրի մահմեդական բնակչության նկատմամբ՝ Ռուսաստանի փլուզման հավանականությունը նկատի առնելով: Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը ստիպված էր հերքել նմանօրինակ վարկածները: «Ես բացառում եմ այդպիսի ենթատեքստը»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:




























