Իրանական ընդդիմադիր Կրոնական ակտիվիստների խորհուրդ շարժման առաջնորդ Իզաթոլլա Սահաբիի դուստրը` Հալե Սահաբին մահացել է հոր թաղման արարողության ժամանակ:

Ընդդիմադիր «Kaleme» կայքի տեղեկություններով, Հալեին ժամանակավորապես բաց էին թողել բանտից, որ մասնակցի հոր թաղմանը:

Պարբերական տվյալներով, 54-ամյա ակտիվիստուհին մահացել է անվտանգության ուժերի հետ բախումից հետո: Հալեի սիրտը կանգնել է: Նա շաքարային դիաբետ է ունեցել:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Իզաթոլլա Սահաբին մահացել էր Թեհրանի հիվանդանոցում, 82 տարեկանում: Ապրիլի 29-ին նա սրտի նոպա էր ունեցել, եւ կոմայից դուրս չէր եկել: