Չորրորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի ընթացքում անցկացվել է 7 քառօրյա, մեկ արտահերթ նիստ եւ մեկ արտահերթ նստաշրջան: Այս մասին վկայում են  «Բաց հասարակության» հիմնադրամի մոնիտորինգային տվյալները:

Նստաշրջանի օրակարգ է ընդգրկվել 120 հարց, որից 62-ը` կառավարության  նախաձեռնությամբ,  48-ը` պատգամավորների, 5-ը` համատեղ, եւս  5-ը համարվել է անհետաձգելի քննարկման հարց: Նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկվել է եւս 61  հարց, որից 32-ը` կառավարության,  19-ը` պատգամավորների նախաձեռնությամբ, մնացած 10-ը անհետաձգելի հարցեր են եղել: 

Գարնանային նստաշրջանի ընթացքում լսվել են Կենտրոնակն բանկի, օմբուդսմենի գրասենյակի, 2010թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվությունները:

Հաշվետու շրջանում 27 պատգամավոր է դիմել կառվարությանը նամակով, իսկ 77-ը`  բանավոր հարցադրումներով:

Կառավարությանը ներկայացվել է նաեւ 6 հարցապնդում, հիմնականում` «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ խմբակցությունների կողմից:

Մեկ օրինագիծ` «Ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոխություններն կատարելու մասին»,  նախագահի առարկություններով վերադարձվել է խորհրդարան: Առարկություններն ընդունվել են, փաստաթուղթը մշակվել է: