Ցյուրիխում մայիսի 31-ին կայացել է ՖԻՖԱ-ի 61-րդ կոնգրեսի բացման արարողությունը, որին հանդես են եկել քաղաքականության եւ սպորտի ոլորտից հայտնի գործիչներ:

Ինչպես հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը` խոսքով է հանդես եկել նաեւ Շվեյցարիայի նախագահ Միշլին Կալմի-Ռեյը:

«Կարծում եմ, որ ձեր կարգախոսը` զարգացնել ֆուտբոլը,  կառուցել լավագույն ապագա` հենց նապատակակետին է դիպել:   Ձեր` «Հաղթանակներ Աֆրիկայում Աֆրկայի հետ» նախաձեռնությունն օգնեց ողջ մայրցամաքին օգուտ քաղել  2010 թ. Աշխարհի առաջնությունից:  Դուք օգնեցիք Պաղեստինին ունենալ սեփական խաղադաշտը եւ  նպաստեցիք Հայաստանի ու Թուրքիայի միջեւ համաձայնության հաստատմանը:  ՖԻՖԱ-ն ֆուտբոլի շատ երկրպագուների համար օրինակ է, ուստի կարեւոր է, որպեսզի դուք հանգամանորեն պայքարեք այն խնդիրների դեմ, որոնց բախվում եք տվյալ պահին»,-ասել է Շվեյցարիայի նախագահը: