Շվեյցարիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտնել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների ստորագրման տեղը եւ ամսաթիվը: Ըստ շվեյցարական ԱԳՆ-ի, արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում:
Թուրքական Hurriyet թերթի աղբյուները Շվեյցարիայից հայտնում են, որ արձանագրությունները ամենայն հավանականությամբ կստորագրվեն Ցյուրիխի 176-ամյա պատմություն ունեցող համալսարանում։
Հիշեցնենք, որ Շվեյցարիան միջնորդ է հանդիսանում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում, եւ արձանագրությունների նախաստորագրումն ու դրանից առաջ կայացած բանակցությունները տեղի են ունեցել հենց Շվեյցարիայում:
Նշենք նաեւ, որ թուրքական CNNturk-ը, հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը, փոխանցում է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը ներկա կլինի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:




























