Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIFA) նախագահ է վերընտրվել շվեյցարացի Յոզեֆ Բլատերը, ով այդ կազմակերպությունը գլխավորում է 1998-ից:
Ինչպես գրում է DW-ն` վկայակոչելով dpa-ն, 75-ամյա Բլատերի թեկնածությունը պաշտպանել են գաղտնի քվեարկության 203 մասնակիցներից 186-ը:
Նշենք, որ Զեպ Բլատերը FIFA-ի նախագահի միակ թեկնածուն էր, երբ նրա մրցակից` ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայի ղեկավար, կատարցի Մոհամեդ բեն Համամը ինքնաբացարկ հայտնեց, կապված ընտրություններում ձայներ գնելու մեղադրանքների հետ:




























