Ընթացիկ տարվա սկզբից Ադրբեջանը մոտ 5 հազար անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների զինված ուժերի հետ շփման գծում:
Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերը մոտ 900 անգամ կիրառել են СВД, մոտ 100 անգամ` ДШК, 90 անգամ` «սեւ նետ» տեսակի զենք: Բացի այդ, ադրբեջանական կողմը տարվա սկզբից 6 անգամ օգտագործել է РПГ-7 նռնակ եւ երկու անգամ`АГС-17:
Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում տարվա սկզբից սպանվել է 8 զինծառայող, վիրավորվել է 7-ը:
2010թ. Ադրբեջաննը մոտ 7300 անգամ խախտել է հրադադարը, իսկ 2009-ին` գրեթե 4600 անգամ: 2008-ին արձանագրվել է 3500 խախտում, 2007-ին` 1400, իսկ 2006-ին` ընդամենը 600 խախտում:




























