Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր, հունիսի 1-ին վերջին բաց մարզումն անցկացրեց Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Վերջում հավաքականի գլխավոր մարզիչը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հավաքական հրավիրված ֆուտբոլիստները ֆունկցիոնալ լավ վիճակում են, վնասվածք ունեցողներ թիմում չկան: Մեկնարկային կազմի մասին մարզիչը որոշակի կարծիք արդեն կազմել է, սակայն ընտրությունը բարդ է լինելու, որոհետեւ բոլորն էլ լավ մարզավիճակում են: Թիմը Սանկտ Պետերբուրգ է մեկնելու 19 ֆուտբոլիստներով: Մինասյանը հրաժարվեց կանխատեսում անել, սակայն խաղադաշտ թիմը մտնելու է միայն հաղթելու ցանկությամբ: Ակնկալիքը` ավելի լավ խաղալն է, քան Երեւանում:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը լուրջ չի ընդունում ռուսական մամուլի պնդումները, թե Ռուսաստանի այսօրվա հավաքականն ամենաթույլն է: Մինասյանի կարծիքով Ռուսաստանը շատ ուժեղ թիմ ունի, իսկ խաղացողներն անհատապես բարձրակարգ են, ՈւԵՖԱ-ի գավաթ նվաճած Դիկ Ադվոկատն էլ վատ մարզիչ լինել չի կարող:
Վերջին բաց մարզումը մեկնելուց առաջ. Վարդան Մինասյանի տպավորություններն ու սպասել
Հասանելի է
русский



























