Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 6-ին, ժամը 18:00-ին Թեղուտի պաշտպանության խումբը կազմակերպում է երթ դեպի նախագահական նստավայր, ԱԺ եւ Կառավարություն: Նախատեսվում է բազմազան, բազմագույն եւ անակնկալներով լի ակցիա:

Հնչեցվելու են բնապահպանների 15 պահանջները ուղղված ՀՀ իշխանություններին, որոնց թվում`«Բացել ՀՀ նախագահական պալատի տակի ոսկու հանքը`  Բաղրամյան 26 հասցեով, որով կլուծվի ոսկու պետական պահուստային պաշարների խնդիրը, և այդ ոսկով էլ ծայրեծայր ոսկեզօծել Կառավարական տան վրա նոր կառուցվելիք թմբուկը»:

Հիշեցնենք, որ Թեղուտի անտառի պաշտպանության շարժումը մեկնարկել է 2007 թվականի նոյեմբերին: Նախաձեռնության նպատակն է կասեցնել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը: Ներկայում այս նախաձեռնությունը վերափոխվում է ավելի ընդարձակ եւ համակողմանի էկոլոգիական շարժման: